Ռուսաստանի պետական Էրմիտաժը մտադիր է պահպանել բոլոր նախագծերը՝ չնայած նրան, որ չեղյալ են հայտարարվել «Լեհաստանի օրերը Ռուսաստանում» և «Ռուսաստանի օրերը Լեհաստանում» ծրագրերը: Այս մասին ասվում է թանգարանի պաշտոնական կայքում:
Հիշեցնենք, որ Լեհաստանի կսռավարությունը հայտարարել է 2015-ին ծրագրված միջոցառումներից հրաժարման մասին: Նման որոշում կայացվել է՝ կապված ՈՒկրաինայի Դոնեցկի շրջանում կործանված մալայզիական «Բոինգի» հետ: Լեհական կողմը նշել է, որ ցավում է կառավարության այդ որոշման համար: Ռուսաստանի պետական Էրմիտաժը հայտարարել է, որ մտադիր է պահպանել բոլոր համատեղ միջոցառումները: